Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Աղոթարան

Աղոթարան
05.06.2025 | 22:00
Անձն իմ ի ձեռս Քո է յամենայն ժամ, եւ ի սուրբ խաչ Քո յուսացեալ եմ, Թագաւո՛ր երկնաւոր. զբազմութիւն սրբոց Քոց բարեխօս ունիմ առ Քեզ:
Որ երկայնամիտդ ես առ ամենեսեան, մի՛ անտես առներ զապաւինեալս ի Քեզ, այլ պահեա՛ պատուական եւ սուրբ խաչիւ Քով ի խաղաղութեան:
Դիտվել է՝ 1417

Մեկնաբանություններ